Գեղարքունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ» է վթարվել, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիրավորներ չկան, այլ երկու զինծառայող ստացել են թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա»,- մանրամասնեց գերատեսչության խոսնակը։
Երեկ ՊՆ զինծառայողների տեղափոխող «Ուրալ»-ը վթարի էր ենթարկվել Սյունիքի մարզում՝ հայտնվել հարակից ձորակի տարածքում։ ՊՆ-ն հայտնեց 4 զոհի, 20 վիրավորի մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով: