Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե իր երկրի մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին քննարկման թեմա չէ, փոխանցում է «ԲելՏա» լրատվական գործակալությունը:
«Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկիրը ներքաշվի Ուկրաինայի պատերազմի մեջ, որովհետև սա առաջին հերթին բխում է ՆԱՏՕ-ի շահերից։ Ներկայումս և՛ ուկրաինացիների, և՛ Արևմուտքի համար լավագույն տարբերակը բանակցությունների սեղանի շուրջ իրավիճակը քննարկելն ու համաձայնության գալն է»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Բելառուսի ղեկավարը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է ընթանան 2022 թվականին Ստամբուլում քննարկված պայմանավորվածությունների հիման վրա։