Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն հավաստիացրել է՝ մասնակցություն չի ունեցել իրանական հյուպատոսարանի թիրախավորմանը


Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը, արխիվ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը, արխիվ

Միացյալ Նահանգները հավաստիացրել է Իրանին, որ որևէ մասնակցություն չի ունեցել Դամասկոսում իրանական հյուպատոսարանի թիրախավորման հետ:

«Մենք զգուշացրել ենք Իրանին չօգտագործել այս հարձակումը որպես պատրվակ տարածաշրջանում հետագա էսկալացիայի կամ ԱՄՆ օբյեկտների կամ անձնակազմի վրա հարձակվելու համար», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը:

Ապրիլի 1-ին տեղի ունեցած այդ գրոհը ենթադրաբար իրականացրել են իսրայելյան ուժերը: Օդային հարվածի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի բարձրաստիճան զինծառայողներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ: Իրանը հայտարարել է, որ վրեժ է լուծելու:

«Ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում, որ այս հակամարտությունն ընդարձակվի»,- ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խոսնակ Ժան Պիերը։

XS
SM
MD
LG