Մատչելիության հղումներ

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում


ԱՊՀ լոգոն դրոշի վրա
ԱՊՀ լոգոն դրոշի վրա

Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 7-ին Մոսկվայում, այսօր Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների նիստում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում»,- ասել է նա։

Լեբեդևը նշել է, որ պատվիրակությունների ղեկավարները «նեղ ձևաչափով հանդիպման ժամանակի մեծ մասն օգտագործել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի և ԱՊՀ փոխգործակցության վերաբերյալ մտքերի անկեղծ փոխանակման համար»։

Հայաստանից հավաքին մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

XS
SM
MD
LG