Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մինսկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությունները։
Բայրամովը երեկ է մեկնել Բելառուս։ Այցի շրջանակներում նա ելույթ կունենա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, որը գումարվում է այսօր՝ ապրիլի 12-ին: Բայրամովի օրակարգում կան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՆ հանդիպմանը չի մասնակցելու։ Նշվել էր, որ Հայաստանը կներկայանա փոխնախարարի մակարդակով, սակայն արտգործնախարարությունից չէին հստակեցրել, թե Հայաստանից ո՞վ է մասնակցելու նիստին։