Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամադ բին Սալմանի հետ, որի ընթացքում ասել է, թե իսլամական աշխարհը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի և միասնականություն դրսևորի, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերջ տա Իսրայելի հարձակմանը Պաղեստինի վրա և իրականացվի կրակը դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը։
Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։