Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի հետ Բաքվի նախկին գլխավոր բանակցողը նոր պաշտոն է ստացել


Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդով, արխիվ

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ Բաքվի նախկին գլխավոր բանակցող, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նոր պաշտոն է ստացել։ Իլհամ Ալիևի հրամանագրով նա նշանակվել է կրոնական կառույցների հետ կապերի գծով պետական կոմիտեի ղեկավար։

2023 թվականին Մամեդովը մասնակցել էր պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ Խոջալուում կայացած հանդիպումներին։ Սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո Մամեդովը մասնակցում էր նաև Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպումներին Եվլախում։

Մամեդովը 45 տարեկան է, ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում, մինչև 1992 թվականի մայիս ամիսը բնակվել է Շուշիում։

XS
SM
MD
LG