Մատչելիության հղումներ

«Հայաստան այցերի մասին պաշտոնապես տրվում է տեղեկատվություն». ԱԳՆ-ն Ռայիսիի հնարավոր այցի լուրերի մասին


Հայաստանի արտգործնախարարությունը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է տեղեկություն այն մասին, թե Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երեկ պետք է այցելեր Հայաստան: Ռուսական պետական «Տասս»-ը և որոշ տելեգրամյան ալիքները գրել էին, թե երեկ Ռայիսին պետք է ժամաներ Սյունիք, որտեղ նախատեսվում էր «Հյուսիս- Հարավ» ճանապարհի բացման արարողությունը, սակայն վերջին պահին այցը չեղարկվել է։

Արձագանքելով այս տեղեկություններին՝ Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցեց. -«Հայաստան բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնապես տեղեկատվություն»։

Իրանի նախագահը զոհվել է կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG