Մատչելիության հղումներ

«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում»․ Բուրիչը՝ Փաշինյանին


Փաշինյան-Բուրիչ հանդիպում Ստրասբուրգում, 17-ը հոյտեմբերի, 2023թ․
Փաշինյան-Բուրիչ հանդիպում Ստրասբուրգում, 17-ը հոյտեմբերի, 2023թ․

Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Հանդիպումներից հետո Բուրիչը X-ում գրառումներ է կատարել՝ նշելով, որ «հիանալի հանդիպում» է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և որ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»։

Մեկ այլ գրառմամբ էլ Բուրիչը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին «այսօրվա ջերմ ընդունելության և լավ հանդիպման համար»։

Հայկական կողմը հանդիպումների մասին դեռ չի հաղորդել։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով այսօր է ժամանել Երևան։

Եվրոպացի դիվանագետի այցն արտգործնախարարություն ուղեկցվեց ընդդիմության բողոքի ակցիայով:

Ընդդիմադիրները պահանջում էին, որ Եվրոպայի խորհուրդը ճնշում գործադրի Բաքվի և Երևանի վրա՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ու իրենց ձևակերպմամբ, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալններին ազատ արձակելու համար։

XS
SM
MD
LG