Ղրղըզստանը ևս հրաժարվեց «Միր» քարտերի սպասարկումից, այս մասին հայտնում է ղրղըզական Elkart ազգային վճարային համակարգի կայքէջը։
«Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել 2024 թվականի փետրվարին, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։
Ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով վերջերս «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվել են նաև Ուզբեկստանը, Թուրքիան, Հայաստանը։ Անցած օրերին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը որպես անբարյացակամ քայլ չի դիտում «Միր» ռուսական քարտի սպասարկումը հայկական դրամատների կողմից մերժելու որոշումը և այն համարում է ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանք: