Մատչելիության հղումներ

«Միր» քարտի սպասարկումը մերժելու հայկական դրամատների որոշումն ԱՄՆ-ի ճնշումների հետևանք է. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը որպես անբարյացակամ քայլ չի դիտում «Միր» ռուսական քարտի սպասարկումը հայկական դրամատների կողմից մերժելու որոշումը և այն համարում է ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանք: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների առումով, և, իհարկե, տնտեսական հաստատությունները՝ ընկերություններ, բանկեր և ֆինանսական այլ կառույցներ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայկական բանկերի որոշումը վկայում է հակառուսական գծի մասին:

. «Միր»-ը Ռուսաստանի ազգային վճարային համակարգն է, հայկական շուկայում է 2017-ից։ Այս համակարգը Միացյալ Նահանգների թիրախում հայտնվեց անցած ամիս։

. Վաշինգտոնը պնդում է՝ դրա միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

. Ռուսական ազգային վճարային համակարգը Հայաստանից պաշտոնական ծանուցում էր ստացել, որ հայկական բանկերը մարտի 30-ից չեն սպասարկի «Միր» քարտերը։ «Միր»-ի քարտապանները գործարքներ կկարողանան անել միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա»-ով։

XS
SM
MD
LG