Մատչելիության հղումներ

Իսլամաբադում հարձակման է ենթարկվել «Ազատություն» Ռ/Կ-ի աֆղանական ծառայության հետ համագործակցող լրագրողը


Իսլամաբադում անհայտ անձանց կողմից զինված հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության հետ համագործակցող Ահմադ Հանայեշը։

Լրագրողը վնասվածքներ է ստացել, նրա վիճակը գնահատվում է կայուն:

Պակիստանի ոստիկանությունը խոստացել է հետաքննել զինված միջադեպը։

Հանայեշը Radio Azadi-ում աշխատում էր անցած տարիներին։ Հարևան Պակիստան տեղափոխվելուց հետո նա լրատվամիջոցի հետ սկսել է համագործակցել որպես անկախ լրագրող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG