Մատչելիության հղումներ

Անկարան Երևանին հորդորում է Բաքվին փոխանցել «ականային ճշգրիտ քարտեզները»


Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ
Թուրքիայի ԱԳՆ շենքը Անկարայում, արխիվ

«Հորդորում ենք Հայաստանին Ադրբեջանին փոխանցել ականային ճշգրիտ քարտեզները», - այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը շեշտում է՝ «Թուրքիան կիսում է Ադրբեջանի անվտանգության մտահոգությունը՝ կապված օկուպացիայից ազատագրված տարածքներում տեղադրված մեծ թվով ականների հետ»։

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։ Բաքուն, սակայն, պնդում է, որ այդ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Երևանն ի պատասխան հայտարարել է՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG