Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին հայտարարում է «ականների վտանգի» մասին


Բաքուն կրկին խոսում է «ականների վտանգի» մասին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «Հայաստանից եկող ականների սպառնալիքը տարածաշրջանում վտանգի աղբյուր է»։

Ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրվա առթիվ հայտարարության մեջ ադրբեջանական կողմը նշել է՝ ետկոնֆլիկտային շրջանում ականներից ընդհանուր վիրավորվել կամ զոհվել է 350 ադրբեջանցի։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նշել է, որ ականների սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի գործողությունները «ևս մեկ հարված են ետկոնֆլիկտային շրջանում Հարավային Կովկասում կայուն խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին»։

  • 44-պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։
  • Բաքվի արձագանքը բացասական էր։ Ադրբեջանը պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։
  • Երևանն արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG