Մատչելիության հղումներ

«Ինկած բերդի իշխանուհին» Գյումրի վերադարձավ 5 մրցանակով, այդ թվում՝ որպես տարվա լավագույն ներկայացում


«Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման ցուցապաստառը
«Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման ցուցապաստառը

Աճեմյանցիները հարուստ «ավարով» են վերադարձել ամենամյա «Արտավազադ» մրցանակաբաշխությունից։ Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը չէր սպասում, որ միանգամից 6 մրցանակով տուն կվերադառնան․ նրա բեմադրած «Ինկած բերդի իշխանուհին» տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց, ինքն էլ՝ լավագույն ռեժիոր, ընդհանուր հինգ մրցանակ միայն այս պիեսի համար։

«Չէինք սպասում։ Յուրաքանչյուր մասնակից կուզենա, որ ինքը հաղթի, բայց չէինք մտածում, որ 6 մրցանակ միաժամանակ կունենանք։ Շատ պարտավորեցնող է, շատ ուրախ եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լյուդվիդ Հարությունյանը։

Լևոն Շանթի մոտ մեկ դար առաջ գրած պիեսում իր ագահությամբ ու դաժանությամբ հայտնի Վասիլ իշխանը Կիլիկիայի բերդերից մեկը գրավելիս՝ սպանում է Աննա իշխանուհու ամուսնուն ու երկու փոքրիկ տղաներին։ Գերեվարված իշխանուհին երդվում է վրեժխնդիր լինել ու հենց հոր՝ Վասիլ իշխանի ձեռքով սպանելով նրա երկու որդիներին։

30 տարի առաջ էր մեկ էլ բեմադրվել «Ինկած բերդի իշխանուհին»։

Այս անգամ ռեժիսորական նոր մոտեցմամբ կարմիր ու սև գույների կռիվ էր բեմում։

«Էս ներկայացման ասելիքն ամենակարևորը՝ վրեժի մասին մենք չենք խոսում, վրեժն այստեղ սիմվոլ էր օգտագործված, ես ուզում եմ, որ մենք հասկանանք, թե մեր սխալները որտեղ էին, ուղղենք մեր սխալները, և ամենակարևորը՝ չկորցնենք մեր հույսը, մենք իրավունք չունենք, որովհետև մենք հայ ենք, իսկ եթե հայ ես, ուրեմն դու պիտի միշտ դժվարություններ ունենաս, այդպես է եղել պատմությունով, բայց պիտի կարողանաս դիմակայել էդ դժվարություններին և վստահ եմ, որ հաղթահարելու ես», - ասաց ռեժիսորը։

Հարությունյանն նկատում է, երբ ռեժիսորը կարողանում է հանդիսատեսին ներկայացման հաղորդակից դարձնել ուրեմ այն հաջողված է։

Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան
Ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան


«Այս ներկայացումն ունի մի շարք կարևոր առանձնահատկություն՝ ներկայացման սկզիբը շատ խորհրդավոր է և շատ մթնոլորտ կա, հանդիսատեսին միանգամից տեղափոխում է հենց այդ բերդ, հանդիսատեսը հայտնվում է այն վայրում, որտեղ կատարվում են իրադարձությունները։ Սա կոչվում է, մեր մասնագիտական լեզվով ասեմ՝ դու պիտի կարողանաս հանդիսատեսին ճիշտ բռնես ու տեղափոխես բեմ, որպեսզի քո ապրումներին ինքը հավատա, և ասեմ ավելին՝ նույնիսկ մասնակից դառնա», - ասաց Հարությունյանը։

Տղամարդու լավագույն դերակատար ճանաչվեց Վասիլ իշխանին մարմանավորած Տիգրան Գաբոյանը։ Այս ներկայացման համար մրցանակ ստացածների թվում է նաև Նառա Սանթոյանը, որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ Նաև ետնաբեմում աշխատողներին է մրցանակ շնորհվել։

Մանրամասները՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG