Մատչելիության հղումներ

Crocus-ի զոհերի թվում ազգությամբ ևս մեկ հայ կա. նա օգնել է տարհանել մարդկանց


Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա ազգությամբ ևս մեկ հայ։

Ռուսաստանի հայերի միությունը հաղորդում է, որ 35-ամյա Կարեն Ենգիբարյանը ողբերգության պահին գտնվել է «Կրոկուս»-ից ոչ հեռու։ Ծուխը տեսնելով՝ նա սկսել է օգնել տարհանել մարդկանց։

Նրա մոտ, սակայն, ախտորոշվել է «սուր շնչուղիների վարակ», Ենգիբարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան փրկել չի հաջողվել։ Նա մահացել է հիվանդանոցում։

Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի ևս մեկ քաղաքացու զոհվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG