Ռուսաստանի քննչական կոմիտեն մարտի 28-ին հայտարարեց, թե ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս սիթիի» ահաբեկչությունը կատարողները կապեր են ունեցել ուկրաինացի ազգայնականների հետ։
Քննչական կոմիտեի պնդմամբ՝ նրանք «Ուկրաինայից մեծ գումարներ և կրիպտոարժույթ են ստացել», որն օգտագործվել է հանցագործությունը նախապատրաստելու համար։
Մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հաջորդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղերձով դիմելով ռուսաստանցիներին, ահաբեկչության հետքը արդեն տարել էր դեպի Ուկրաինա։
Կիևը հերքել է իր առնչությունը։