Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԽ քարտուղարը և Պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատարը քննարկել են համագործակցության հեռակարները


Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ գրասենյակի

Պաշտպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներն են քննարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը այսօր Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։

Իր հերթին, Կուբիլյուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։

ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն երկրի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:

Եվրամիության երկրների արտգործնախարարները երեկ Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին, քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը: Հունգարիան, սակայն, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։

Հայաստանն անցած տարի առաջին անգամ է օժանդակություն ստացել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG