Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողությունների հետևանքով մարտի 27-ի դրությամբ սպանվել է գրեթե 32 և կես հազար պաղեստինցի, վիրավորների թիվը մոտեցել է 75 հազարին:
Այդ տվյալները հրապարակել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց համարվող «Համաս»-ին:
Իսրայելը և «Համաս»-ը քննարկում են իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման հնարավորությունը, սակայն առաջընթաց չկա:
«Համաս»-ի քաղաքական բյուրոյի անդամ Ղազի Համադը Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը չի հրաժարվում կոշտ դիրքորոշումից:
Համադի խոսքով՝ «կողմերը գաղափարներ են փոխանակում միջնորդների օգնությամբ»: Նրա համոզմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «չի փորձում լուծում գտնել և չի հրաժարվում ուժային քաղաքականությունից»:
Հակամարտությունը սկվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները հարձակվել են հրեական ավանների վրա: Զոհվել է մոտ 1200 իսրայելցի, հարյուրավոր մարդիկ պատանդառվել են: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխանը: