Մատչելիության հղումներ

«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամների թիվը հասավ 49-ի


«Մարտական եղբայրության» հավաք-քննարկում, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
«Մարտական եղբայրության» հավաք-քննարկում, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, «Ազատության»-ը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ բերման ենթարկվածներ կան նաև Տավուշի մարզի ոստիկանական ստորաբաժանումում։

«Մարտական եղբայրություն» միաբանությունը ևս հաստատում է, որ իր բերման ենթարկված անդամների թիվը հասել է 49-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր 24 ձերբակալվածի մասին։

Նրանք այս կեսօրին նախատեսել էին այց Վերին Ոսկեպար, միաբանության խոսքով, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ «Մարտական եղբայրության» ղեկավար Հրանտ Տեր-Աբրահամյանի երեկվա ֆեյսբուքյան գրառման՝ իրենք որոշել էին կատարել այցը։

Միաբանությունից հայտնում են, որ անդամներից մի խումբ հասել է Ոսկեպար, այստղ երեք հոգի է ձերբակալվել։

Օրերս Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա խոսել էր Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը որպես մեկ ամբողջական կտոր սահմանազատելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG