Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, խստորեն դատապարտել խաղաղ բնակչության դեմ հանցագործությունը։

«Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։ Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ», - ասել է Փաշինյանը՝ վշտակցության ու զորակցության խոսքեր հղել զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:

Մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Գերմանիան, ԱՄՆ-ը ցավակցել են Ռուսաստանին՝ ողբերգության կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG