Մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Գերմանիան, ցավակցել են Ռուսաստանին՝ այսօր տեղի ունեցած ողբերգությանն կապակցությամբ։
Թվիթերում ցավակցական գրառում է արել նաև Հայաստանի արտգործնախարարությունը․ «Ցնցված ենք տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության սահմռկեցուցիչ լուրից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս ցավակցել է՝ նշելով. «Ահաբեկչությունը տեղ չպիտի ունենա ժամանակակից աշխարհում և այն չունի որևէ արդարացում»։
Ավելի վաղ նաև Վաշինգտոնն էր ցավակցել զոհերի հարազատներին: «Այդ պատկերները սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել», - ասել էր Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: