Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը չի որոշել կառույցին Վրաստանի անդամակցության հարցով բանակցություններ սկսել:
Նախօրեին նման որոշում է կայացվել Բոսնիա և Հերցեգովինայի, իսկ ավելի վաղ՝ Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ։
«Բոլոր առումներով մենք առաջ ենք անցել Ուկրաինայից, Մոլդովայից, Բոսնիա-Հերցեգովինայից։ Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, որ Վրաստանի պարագայում նման որոշում չի ընդունվել», - այսօր ասել է Պապուաշվիլին։
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մարտի 21-ի գագաթնաժողովում հավանություն են տվել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության շուրջ բանակցություններին: Անցյալ տարվա դեկտեմբերին նման որոշում է կայացվել Ուկրաինայի և Մոլդովայի առնչությամբ, իսկ Վրաստանին տրվել է միայն ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ և 9 հանձնարարականներ, որոնց կատարումից հետո հնարավոր կլինի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկը։