Մատչելիության հղումներ

«Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է»․ ՏԿԵ փոխնախարար


«Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է, այսօր Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը վերջին թռիչքն իրականացրել է այս տարվա հունվարի 16-ին: Հունվարի վերջին ընկերությունը հայտարարեց, որ թռիչքները դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: «Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,- նշված էր ընկերության հայտարարությունում։

Արմեն Սիմոնյանն այսօր պարզաբանեց՝ գործող կարգի համաձայն, եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև վեց ամիս ժամկետով կասեցվում է։

«Եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի», - ասաց փոխնախարարը՝ նշելով․ - «Հարցն ուսումնասիրվում է, և համապատասխան, ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կփոխանցենք ձեզ այդ տեղեկատվությունը, բայց գլխավորապես խնդիրը Ֆինասնական է՝ ֆինանսական պատճառներով է»։

Ընկերությունը օդանավի շահագործման վկայական էր ստացել 2022-ի մայիսի 5-ին, իսկ թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG