Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը հրետակոծում և հրթիռակոծում են Բելգորոդի շրջանը


Հրետակոծման հետևանքը, Բելգորոդ, 16 մարտի, 2024թ.
Հրետակոծման հետևանքը, Բելգորոդ, 16 մարտի, 2024թ.

Բելգորոդում գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Տղամարդը վարել է բեռնատարը, որին արկն է հարվածել, ինչից հետո մեքենան բախվել է մարդատար ավտոբուսին»,- հայտնել է Գլադկովը, հավելելով, որ բեռնատարի վարորդը զոհվել է, սակայն ավտոբուսի ուղևորները չեն տուժել։

Մի տեղացի կին էլ զոհվել է ավտոտնակում, որտեղ իր որդու հետ շներին է կերակրել: Որդին բեկորային վնասվածքներ ունի գլխի և կրծքավանդակի շրջանում։

Բելգորոդի ևս երկու բնակիչներ փակ գանգուղեղային վնասվածքներ են ստացել և փոխադրվել են հիվանդանոց:

ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մարտի 16-ի գիշերը Բելգորոդի շրջանի երկնքում երեք ԱԹՍ, մեկ զենիթային արկ և «Տոչկա-Ու» տեսակի մեկ հրթիռ է խոցվել։ Առավոտյան ոչնչացվել է ևս ութ հրթիռ և երկու անօդաչու։

Շրջանը պարբերաբար հրթիռակոծվում է՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման։ Կան զոհեր և վիրավորներ։ Վերջին օրերին Բելգորոդը և սահմանամերձ բնակավայրերը գրեթե ամեն օր են հրետակոծվում:

XS
SM
MD
LG