Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Օդեսան: Այդ ուկրաինական նավահանգստային քաղաքում զոհվել է առնվազն 16 մարդ, կա 73 վիրավոր:
Օդեսայի շրջանի նահանգապետ Օլեհ Կիպերը Telegram ալիքում գրել է, որ վիրավորներից 5-ը փրկարարներ են: Քաղաքում առնվազն երկու պայթյուն է որոտացել:
Ռուսների հարվածից Օդեսայում մի քանի շենք է հրդեհվել, վնասվել են ավտոմեքենաներ և տեղական նշանակության գազատար խողովակը:
Զոհերից մեկն, ըստ ուկրաինացի քաղաքական գործիչ Եվգենի Տերեխովի, Ուկրաինայի Ազգային ոստիկանության «Ցունամի» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Ալեքսանդր Գոստիշչևն էր, ով 2014 թվականից կամավոր մեկնել էր ռազմաճակատ:
Օդեսայի քաղաքապետ Գենադի Տերեխովը հայտնել է, որ հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է իր նախկին առաջին տեղակալ Սերգեյ Տետյուխինը։