Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Կոլոմինան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները


Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա:

Միրզոյանն ու Կոլոմինան անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին:

Արարատ Միրզոյանը Բրյուսել է մեկնել փետրվարի 12-ին՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG