Ձաների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևը, որում դաշինքի օրենսդիր մարմինն անդրադառնում է նաև ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը:
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», - ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։
Խորհրդատվական բնույթի, պարտադիր կատարման ուժ չունեցող փաստաթղթում Եվրախորհրդարանը Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին կոչ է անում ակտիվորեն աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման գործում՝ ոչ միայն տնտեսական հարցերում, այլև անվտանգության, քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտներում։
Մանրամասները՝ այստեղ.