Մատչելիության հղումներ

«Ասել եմ՝ դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը». Մարուքյանը՝ հրաժարականից


Արխիվ
Արխիվ

Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը խոսել է իր հրաժարականի պատճառներից, ասել, որ իշխանության հետ վերջին անհամաձայնություններից մեկն էլ կապված է եղել Սահմանադրության փոփոխությունների հետ։

«Ես և՛ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում, և՛ վարչապետի հետ մեր առանձին խոսակցություններում ասել եմ, որ ես դեմ եմ Սահմանադրության՝ նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ եթե դա մեր ներքին կյանքի համար է, անգամ եթե մեր ներքին կյանքի օրակարգն է», - հայտարարել է Մարուքյանը։

Նա շեշտել է՝ դեմ է պետականության հիմքերը վերանայելուն. - «Եթե ես զգում եմ, որ պետականության հիմքերի վերանայումը, դրանց քննարկումները խնդիր են առաջացնում, ես չեմ կարող դա անել։ Նաև սա էր մեր վերջին անհամաձայնությունը, որ մենք ունեցանք մեր գործընկերների հետ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնել էր 2022-ի մարտից։ Իր հրաժարականի պատճառների մասին ավելի վաղ միայն ասել էր, որ մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ տեսլականների տարբերություններ են եղել։

«Երբ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի 5 սկզբունքները ներկայացնում էր, այդտեղ գոյություն չուներ Սահմանադրությունը փոխելու, ներքին օրենսդրությունը վերանայելու, Անկախության հռչակագիրը, չգիտեմ, ինչ անելու որևէ պահանջ։ Ընդունել, որ մենք պետք է նոր Սահմանադրություն ընդունենք, որն, ըստ Ադրբեջանի խոչընդոտում է խաղաղության պայմանագիրը կնքելուն, նշանակում է, որ մենք թաղում ենք խաղաղության պայմանագրի կնքման գործընթացն ամբողջությամբ», - երեկ ասել է նա։

XS
SM
MD
LG