Իրան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը միմյանց ներկայացրել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները։
Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի փոխանցում:
Թեհրան այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը նախորդ օրը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ: