Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը:
Ըստ Վահան Հակոբյանի, ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, նշում է մաքսային կցորդը:
Նախօրեին Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր բեռնատարների համար՝ ձյան առատ տեղումների պատճառով: