Վերին Լարս տանող ճանապարհը դարձյալ փակվել է բեռնատարների համար: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատությանը» հայտնեց, թե պատճառը ձյան տեղումներն են:
«Առատ ձյուն է տեղում: Դրա պատճառով բեռնատարների համար հիմա ճանապարհն անանցանելի է դարձել, բայց թեթև մարդատար մեքենաները շարունակում են երթևեկությունը», - ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ անցակետ տանող ճանապարհը Վրաստանի ոստիկաններն են փակել:
Հակոբյանի փոխանցմամբ՝ բեռնատարների վարորդները սպասում են ձնամաքրման աշխատանքների ավարտին, որ շարունակեն ճանապարհը: