Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել։
Ստեփանակերտում, ինչպես նաև Մարտակերտի և Խոջալուի շրջաններում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Աղդամի և Ֆիզուլիի շրջաններում։
Ալիևի հրամանագրում օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի նախկինում հայաբնակ շրջանների ադրբեջանական տեղանունները։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: