Մատչելիության հղումներ

«Մաքս Ֆիշ»-ում պետական վերահսկողության միջոցառումներ կձեռնարկվեն


Ձկնկիթ, արխիվային լուսանկար
Ձկնկիթ, արխիվային լուսանկար

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հաղորդում է, որ վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ՍՊ ընկերությունում վերահսկողություն է իրականացրել անցած տարի, խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմինը Ռուսաստանի անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») ստացել է գրություն, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

«Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված», - ասված է հաղորդագրությունում:

ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: «Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ», - ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG