ԱՄՆ Գերագույն դատարանը բավարարել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայցը ՝թույլատրելով նրան մասնակցել Կոլորադո նահանգում կազմակերպվող ներկուսակցական ընտրություններին։
Դեկտեմբերի 19-ին Կոլորադոյի Գերագույն դատարանը արգելել էր Թրամփի մասնակցությունը նահանգի տարածքում անցկացվող փրայմերիներին՝ նշելով, որ նախկին նախագահն անմիջական մասնակցություն է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հրահրմանը։
Գերագույն դատարանը, սակայն, չեղարկել է նահանգային դատական ատյանի որոշումը՝ պնդելով, որ նման վճիռների կայացումը Կոնգրեսի մենաշնորհն է։