Մատչելիության հղումներ

Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայի իր կալվածքում կընդունի Օրբանին


Թրամփ-Օրբան հանդիպում Վաշինգտոնում, 2019թ․
Թրամփ-Օրբան հանդիպում Վաշինգտոնում, 2019թ․

ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Ֆլորիդայում՝ Մար-ա-Լագոյի իր կալվածքում կընդունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին։

Bloomberg-ի փոխանցմամբ, այդ հանդիպումը կարող է ավելացնել մտահոգությունները Միացյալ Նահանգների դաշնակիցների շրջանում:

Օրբանը չի թաքցնում, որ աջակցում է Թրամփին և պնդում է, որ նրա նման առաջնորդներ են պետք Եվրոպային:

Փետրվարի 25-ին Թրամփը Վաշինգտոնում՝ «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողով» միջոցառման շրջանակներում, հանդիպել է Արգենտինայի աջակողմյան նախագահ Խավիեր Միլեյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG