Ադրբեջանը շարունակական ռազմատենչ հռետորաբանություն և ռազմական սադրանքներ է ի ցույց դնում, դրանք հաջորդել են ավելի վաղ Հայաստանի տարածք ներխուժմանը, հայտարարեց Հյաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր ելույթում:
«Ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջների։ Հիմա Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացվում է որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», ինչը հորինվել է տարածաշրջանում լարվածություն պահելու պարզ մտադրությամբ», - ասաց Միրզոյանը:
Այդուհանդերձ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից, ընդգծեց նախարարը:
«Մենք համոզված ենք, որ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչպես նաև միջպետական սահմանագծումը ԽՍՀՄ վերջին և օրինական քարտեզներով, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության միակ ճանապարհն են», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ