Հունգարական խորհրդարանը այս րոպեներին քննարկում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացման հարցը։
Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին պետությունն է, որ դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։ Քննարկումների մեկնարկից առաջ խորհրդարանականների առջև ելույթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ կոչ անելով նրանց կողմ քվեարկել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
«Այդ երկրի մուտքը դաշինք կամրապնդի նաև Հունգարիայի անվտանգությունը», - հայտարարել է Օրբանը։