Ուկրաինայի բնակչությունը հասկանում է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է հատուկ ռազմական գործողության ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորականների մահվան մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկու համար մարդիկ չեն, այլ միավորներ, որ կարող են օգտագործվել՝ արևմտյան փողերը ստանալու համար», - Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։
«Կարծում եմ՝ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ նա մի քանի անգամով նվազեցրել է կորուստների թիվն՝ այդքան շատ «մեռած հոգիներ» թողնելով Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, որպեսզի նրանք ֆինանսավորվեն, ասես նրանք ողջ են։ Իսկ կիևյան հանցախումբը կշարունակի տեղափոխել գումարներն արտասահմանում իր հաշիվների վրա»,- նշել է նա։
Զելենսկին երեկ առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Սա, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է: