Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածի հետևանքով ավերվել է Կոնստանտինովկայի երկաթուղային կայարանը


Փետրվարի 25-ի գիշերը ռուսական զորքերի կողմից ուկրաինական Կոնստանտինովկա քաղաքի գնդակոծության հետևանքով ավերվել է երկաթուղային կայարանի շենքը, հայտնում են ուկրաինացի լրագրողները և Դոնեցկի մարզի ոստիկանությունը։

Վնասվել են նաև ուղղափառ եկեղեցին, մի քանի բնակելի շենքեր, վարչական և մասնավոր շինություններ։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին։

Ենթադրվում է, որ դա եղել է հրթիռային հարված, կամ օդային ռումբ է արձակվել։ Սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է ավերված կայարանը։

XS
SM
MD
LG