Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն արձագանքում է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին լուրին


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Ազատության» աղբյուրները հայտնել էին, որ մարտին նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան ու Բաքու։ Երևանյան այցն, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ Ուկրաինայի գործերի հավատարմատարը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենն արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG