Արցախ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում իրականացնելու որոշում չի կայացվել», - մանրամասնեց Երիցյանը։
Շահրամանյանի թիկնազորի աշխատակիցը ձերբակալվել էր փետրվարի 20-ին։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով։ Ռոման Երիցյանը պնդեց, թե բնակարանի, ավտոմեքենայի և անձնական խուզարկություններից հետո իր վստահորդի մոտ թմրանյութ չի հայտնաբերվել։
Ինքը՝ Աշոտ Դանիելյանն ազատ արձակվելուց հետո պնդեց. - «Կեղծ մեղադրանք են ցանկացել առաջ քաշել, բայց դա չի ստացվել»։