Մատչելիության հղումներ

Պուտին․ «Միևնույն է, Բայդենը մեզ համար ավելի գերադասելի է»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, անգամ ԱՄՆ նախագահի՝ իր հասցեին հնչեցրած սկանդալային հայտարարությունից հետո, ինքը վստահ է՝ «Մոսկվայի համար Բայդենն ավելի գերադասելի է, քան Թրամփը»։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է այսօր, Կազան կատարած այցի ժամանակ։

«Մենք վերջերս խոսում էինք, թե ո՞վ է մեզ համար ավելի գերադասելի որպես ԱՄՆ ապագա նախագահ։ Ես ասացի, որ մենք կաշխատենք ցանկացած նախագահի հետ, բայց Բայդենը Ռուսաստանի համար ավելի գերադասելի է», - հիշեցրել է Պուտինը՝ հավելելով. - «Դատելով նրանից, թե ինչ է ասել Բայդենը, ես ճիշտ էի՝ նրա հայտարարությունը շատ համարժեք արձագանք էր նրան, ինչ ես էի ասել»։

Չորեքշաբթի օրը հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ Բայդենը Ռուսաստանի նախագահին անվանել էր՝ «խելագար պոռնիկի վաստակ»։

«Բայդենը հո չէր կարող ասել՝ «Վոլոդյա, շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր»։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ներքաղաքական տեսանկյունից ինչ է կատարվում այնտեղ, ուստի ես կարծում եմ, որ նրա արձագանքը միանգամայն համարժեք էր», - նշել է Պուտինը։

XS
SM
MD
LG