Մատչելիության հղումներ

«Բայդենի հայտարարությունները վիրավորական են նախևառաջ ԱՄՆ-ի համար»․ Պեսկով


«Միացյալ Նահանգների նախագահի գռեհիկ հայտարարությունները հազիվ թե որևէ կերպ խոցեն այլ պետության որևէ ղեկավարի, առավել ևս նախագահ Պուտինին։ Բայց դա մեծագույն խայտառակություն է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», - մեկնաբանելով Ջո Բայդենի վերջին հայտարարությունները՝ այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Չորեքշաբթի երեկոյան կայացած նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ Բայդենը Ռուսաստանի նախագահին «խելագար պոռնիկի վաստակ» էր անվանել։

«Հասկանալի է, որ պարոն Բայդենը, ներքաղաքական շահերին տուրք տալով, հոլիվուդյան կովբոյին հարիր պահվածք է ցուցաբերում», - հայտարարել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG