Մատչելիության հղումներ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի Բաքվի տարբերակը


ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի տարբերակը, այսօր հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այսինքն, մեր հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանը ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել, և կարծում եմ, որ արտգործնախարարները երբ որ հանդիպեն մոտակա շրջանում, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը», - նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման տեղի և ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա, «քննարկվում են տարբերակներ»։

Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց նաև, որ սահմանից զորքերի հայելային հետքաշման հարցը մնում է հայկական կողմի օրակարգում։

Մանրամասները՝ քիչ անց

XS
SM
MD
LG