Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ հինգշաբթի օրը՝ փետրվարի 29-ին, տարեկան ուղերձով կդիմի Դաշնային ժողովին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Ռուսաստանի Սահմանադրության համաձայն, Դաշնության նախագահը դիմում է Դաշնային ժողովին ամենամյա ուղերձներով երկրում տիրող իրավիճակի, պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, ներկայացնում է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը, նախանշում երկրի առջև ծառացած խնդիրների լուծումները։
Նախորդ ուղերձն ընթերցվել է 2023 թվականի փետրվարին։ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ այս մեկը կլինի 28-րդն, իսկ Վլադիմիր Պուտինի համար՝ 18-րդը։