Մատչելիության հղումներ

Պուտին. «Ճշմարտությունը մե՛ր կողմն է»


ՌԴ օրենսդիրները և անվանի հանրային գործիչներն ունկնդրում են Վլադիմիր Պուտինի ուղերձը, «Գոստինի դվոր», Մոսկվա, 21 փետրվարի, 2023թ.
ՌԴ օրենսդիրները և անվանի հանրային գործիչներն ունկնդրում են Վլադիմիր Պուտինի ուղերձը, «Գոստինի դվոր», Մոսկվա, 21 փետրվարի, 2023թ.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների՝ Դաշնության խորհրդի և Պետական դումայի օրենսդիրներին, հրավիրված բարձրաստիճան քաղաքական ու հանրային գործիչներին հասցեագրված ամենամյա ուղերձում այսօր հայտարարել է, թե Արևմուտքն է սանձազերծել ներկայիս պատերազմը:

«Ռուսաստանը չի պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ, Ուկրաինայի ժողովուրդը դարձել է կիևյան ռեժիմի և դրա արևմտյան տերերի պատանդը»,- հայտարարել է Պուտինը:

Նա պնդել է, թե Ռուսաստանն ամեն բան արել է ուկրաինական ճգնաժամը խաղաղ եղանակով կարգավորելու համար, «սակայն նրա թիկունքում բոլորովին այլ սցենար է մշակվել»:

Պուտինը պնդել է նաև, թե «Արևմուտքը սադրիչ գործողություններով և ահաբեկիչների միջոցով փորձել է հակամարտություններ հրահրել նախկին խորհրդային երկրներում և Ռուսաստանում»:

Նա ասել է, որ այսօրվա ուղերձն ընթերցում է երկրի համար բարդ և շրջադարձային փուլում, երբ տեղի են ունենում արմատական, անշրջելի փոփոխություններ ամբողջ աշխարհում, կարևորագույն պատմական իրադարձություններ, որոնք որոշում են երկրի և ժողովրդի ապագան:

Պուտինն ասել է, որ բոլոր ռուսները հիմա վիթխարի պատասխանատվություն են կրում:

Ուղերձի ավարտին նա հայտարարել է. «Ճշմարտությունը մե՛ր կողմն է»:

XS
SM
MD
LG