ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը կժամանի Բաքու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սիմսոնը կմասնակցի «Հարավային գազային միջանցքի» (SGC) խորհրդատվական խորհրդի 10-րդ նիստին և Կանաչ էներգիայի հարցով երկրորդ նախարարական հանդիպմանը:
Նիստերը կանցկացվեն մարտի 1-ին։
Ադրբեջանանական մամուլը գրում է, որ «այս միջոցառումների անցկացումը վկայում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի աճող դերի մասին»։
2022-ի հուլիսին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: Այս կերպ Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել Ադրբեջանը Եվրոպային կապող «Հարավային գազային միջանցքը» և կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մինչդեռ քննադատում են ԵՄ-Ադրբեջան գազային համաձայնությունները՝ շեշտելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։