«Մոտ ապագայում Ադրբեջանի և ԵՄ միջև էներգետիկ անվտանգությանը վերաբերող շատ կարևոր մի փաստաթուղթ կստորագրվի», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ առաջին կիսամյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Ալիևի խոսքով՝ այդ փաստաթղթի ստորագրումը Բաքվի և Բրյուսելի համագործակցությունը «նոր մակարդակ կտեղափոխի»։
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 18-ին Բաքու են ժամանելու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը։