Մատչելիության հղումներ

Պուտինն Ուկրաինայի հետ կապված իրավիճակը Ռուսաստանի համար «կյանքի ու մահվան հարց» է անվանել


Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արևմուտքի համար միայն մարտավարական դիրքորոշման հարց է, իսկ Ռուսաստանի համար՝ կյանքի ու մահվան հարց, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նման կերպ նա մեկնաբանել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ իր հարցազրույցի «պատմական մասի» վերաբերյալ հատվածը։

Նա նշել է, որ և՛ ռուս, և՛ օտարերկրյա ունկնդիրների համար կարևոր է հասկանալ, թե «որքան զգայուն և կարևոր է» Ռուսաստանի համար «այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ»։

Հարցազրույցը բավականին քննադատվել էր, նշվել, որ լրագրողը քարոզչական հարթակ տրամադրեց Ռուսաստանի ղեկավարին՝ հնարավորություն տալով երկու ժամվա ընթացքում ևս մեկ անգամ շարադրել իր տեսակետները։

Ուկրաինա ներխուժելու սկզբից ի վեր, գրեթե երկու տարիների ընթացքում սա Պուտինի առաջին հարցազրույցն էր ամերիկյան մամուլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG